Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն այլևս անձեռնմխելի խաղացողների ցուցակում չէ և հանվել է վաճառքի։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է Kicker-ի լրագրող Գեորգ Հոլցները։
Աղբյուրի համաձայն, եթե «Բավարիան» լավ առաջարկ ստանա Կիմիխի տրանսֆերի համար, ապա «Բավարիայի» ղեկավարությունը պատրաստ կլինի քննարկել հնարավոր գործարքը:
Նախկինում Կիմիխին ձեռք բերելու ցանկություն էր հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Կիմիխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Գերմանացի կիսապաշտպանի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։