«Բավարիան» կհամաձայնի բաժանվել իր հարձակվող Սադիո Մանեից ոչ պակաս, քան 32 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է Bayern&Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 31-ամյա հարձակվողին չի տեսնում իր թիմում։ Չնայած դրան, «Բավարիայի» ղեկավարները սենեգալցու վաճառքից ցանկանում են 32 միլիոն եվրո աշխատել, ինչպես նաև հավելյալ բոնուսներ: Ինքը՝ ֆուտբոլիստը, կնախընտրեր մնալ մյունխենյան ակումբում, սակայն պատրաստ է ընդունել ղեկավարության ցանկացած որոշում։
Ավելի վաղ հաղորդվում էր սաուդյան «Ալ-Նասրից» Մանեի նկատմամբ հետաքրքրության մասին։