Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա կիսապաշտպան Լեոն Գորեցկան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնում է Sky Sport Germany-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված են ևս 2-3 եվրոպական թոփ-ակումբներ:
Աղբյուրի համաձայն, մյունխենյան ակումբը պատրաստ է բաց թողնել գերմանացի ֆուտբոլիստին, եթե նա լուրջ առաջարկ ստանա 40-50 մլն եվրոյի չափով: Բավարիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ծրագրում է կիսապաշտպանությունում օգտագործել Կոնրադ Լայմերին Ջոշուա Կիմմիխի հետ :
Ինքը՝ Լեոն, չի ցանկանում հեռանալ, բայց քիչ խաղաժամանակ ստանալու դեպքում կարող է փոխել իր որոշումը։ «Կարմիր սատանաները» ուշադիր հետևում են խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին:
28-ամյա Գորեցկան բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: