Սաուդյան «Ալ-Նասրը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան:
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված չէ մյունխենյան ակումբի հաջորդ մրցաշրջանի պլանների մեջ և ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից։ Սաուդյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Բավարիայի» և անձամբ Մանեի հետ՝ փորձելով ձեռք բերել նրան: Սադիոյին առաջարկվել է տարեկան 25 միլիոն եվրոյի եռամյա պայմանագիր։
Մյունխենում Սադիոն 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։