Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ցանկանում է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլիան։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են ֆուտբոլիստին գնել 70 միլիոն եվրոյով։
Մոտ ժամանակներս ակումբները կքննարկեն սերբի հավանական տեղափոխությունը։
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից: Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
2022/23 մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։