ՊՍԺ-ն պատրաստվում է պայքարել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է RMC Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունն անցած շաբաթ հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ։ Այս շաբաթ նախատեսվում է նոր հանդիպում։ ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել 29-ամյա անգլիացու համար։
Այլընտրանքային տարբերակ, եթե «Տոտենհեմի» հետ բանակցությունները ձախողվեն, «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն է։
2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի։