«Բավարիան» որոշել է, որ եթե այս ամառ չկարողանա ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ապա մեկ տարուց կփորձի իրականացնել այս տրանսֆերը, հայտնում է SportBild-ը:
Մյունխենի «Բավարիան» պատրաստ է սպասել խաղացողի, ում պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ակումբը հույս ունի, որ Քեյնը նոր պայմանագիր չի կնքի «Տոտենհեմի» հետ։
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































