Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆիլիպ Կեսլերը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» ղեկավարությունը գերմանացի կիսապաշտպանին թույլ կտա հեռանալ ակումբից, եթե համապատասխան առաջարկ ստանա։ Մյունխենյան ակումբը տեղյակ է Լեոնի բարդ հարաբերությունների մասին թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բավարիայում» և պայքարել հիմնական կազմում տեղի համար: Բացի դրանից, ակումբն ինքը դիտարկում է Կոնրադ Լայմերին հաջորդ մրցաշրջանում՝ որպես հիմնական կազմի խաղացող։
27-ամյա Գորեցկան բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 45 միլիոն եվրո:
























































