Դիարբեքիր քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ «Դիյարբեքիրսպորտը», անվանափոխվել է «Մեսոպոտամիասպորի», և փոխել է նաև իր տարբերանշանը։ Ըստ թուրքական հարթակներում տարածված տեղեկատվության, ակումբի տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին և թեթևակի փոփոխություններ է կրել:
Թուրքիայի ուժեղագույն երկրորդ լիգայում հանդես եկող «Դիարբեքիրսպոր» ակումբը պատկանում է քրդերին, և նրանք որոշել են ռեբրենդինգ կատարել։ Դեռևս հայտնի չէ՝ սա սեփականատերերի կողմից ժամանակավո՞ր փոփոխություն է, թե՞ լոգոն իսկապես մշտապես այս տեսքը կունենա։ Սակայն նոր լոգոտիպն արդեն պաշտոնապես ներկայացվել է և բազմաթիվ հակասությունների ու զայրույթի պատճառ է դարձել Թուրքիայում:
«Մեսոպոտամիասպոր» ակումբի նոր տարբերանշանը գրեթե չի տարբերվում Հայաստանի զինանշանից. Փոխվել են միայն վահանի գունային երանգները, առյուծներից խաչեր են կտրվել, իսկ Արարատ լեռից անհետացել է Նոյան տապանը։ Հատկանշական է, որ ակումբի տարբերանշանի վրա Արարատը նույնպես չի փոխվել և նման է հայկական կողմից երևացող լեռանը։