Լևերկուզենի «Բայերը» պայմանագիր է կնքել Շվեյցարիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» խաղացող Գրանիտ Ջակայի հետ։ Տրանսֆերի գնահատված գումարը կազմում է 25 մլն եվրո: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Գրանիտ Ջական «Արսենալ» էր տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» 40 միլիոն եվրոյի դիմաց: 7 տարվա ընթացքում շվեյցարացի կիսապաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 297 հանդիպում:
Անցած մրցաշրջանում Ջական «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































