«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 50 միլիոն եվրո։
Մաունթը «Չելսիի» սան է, նա թիմի կազմում է 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ, Կապույտների առաջին թիմի կազմում Մաունթն անցկացրած 197 խաղում դարձել է 33 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառ։ Ընդհանուր առմամբ, Մաունթը «Չելսիի» հետ նվաճել է երեք գավաթ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ձեռքբերումն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։























































