Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆաքի» նոր գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մտադիր է ակումբ հրավիրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հենդերսոնը և «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող են լինել Ջերարդի առաջին տրանսֆերային նպատակները «Ալ-Իթիֆաքում»՝ ըստ աղբյուրի: Անգլիացի կիսապաշտպանի հետ Սթիվեն Ջերարդը խաղացել է «Լիվերպուլում», նրա պայմանագիրը Յուրգեն Կլոպի թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Նշվում է, որ այս փուլում հայտնի չէ՝ 33-ամյա Հենդերսոնը կցանկանա այս ամառ մեկնել Մերձավոր Արևելք, թե ոչ։























































