Մեյսոն Մաունթը շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին պաշտոնական հայտարարությունը կհաղորդվի այսօր՝ հուլիսի 5-ի առավոտյան: Այս շաբաթվա սկզբին անգլիացի կիսապաշտպանը բուժզննում է անցել մանկունիանցիների ակումբում, իսկ երեկ երեկոյան նա հրաժեշտ է տվել «Չելսիի» երկրպագուներին՝ փաստացի հաստատելով իր հեռանալը ակումբից։
2022/2023 մրցաշրջանում Մաունթն անցկացրել է 35 հանդիպում «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 65 միլիոն եվրո։