«Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն այս ամառ հաստատ չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» ակտիվորեն բանակցում էր ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Մոյզեսն այս տրանսֆերային պատուհանի համար ակումբի առաջնահերթ ձեռքբերումների ցուցակում էր, սակայն մյունխենյան ակումբին այսօր հասկացրել են, որ նա խաղացողին ձեռք բերելու հնարավորություն չունի: Կայսեդոն որոշել է մնալ Պրեմիեր լիգայում.
Կիսապաշտպանի պայմանագիրը «ճայերի» հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 55 միլիոն եվրո։























































