«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ակումբում աշխատանքը սկսելուց ունեցած տպավորությունների մասին։
«Կարծում եմ՝ հաղթելու մշակույթը կարևոր է: Վերջին 10- 15 տարվա ընթացքում «Չելսին» Անգլիայի լավագույն թիմն է։ Ես շատ լավ գիտեմ Պրեմիեր լիգայի և «Չելսիի» մշակույթը։ Կարծում եմ, որ մեր երկրպագուները ուրախ են, որ վերադարձել են հաղթելու փորձերի ճանապարհին:
Իհարկե, մենք հիացած ենք։ Մենք ուրախ ենք աշխատել շատ երիտասարդ թիմի հետ՝ այլ մոտեցումով, քան նախկինում։ Բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է շատ քրտնաջան աշխատենք և մարզումների ժամանակ շատ լավ մթնոլորտ ստեղծենք, որպեսզի թիմը հաջողություններ գրանցի առաջիկա մի քանի տարիներին:
Հենց սկզբից սեփականատերերը և մարզական տնօրենները շատ հստակ էին նախագծի վերաբերյալ: Մենք ուրախ ենք նրան միանալու համար»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։























































