«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ «Ինտեր», հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ միլանցիները 30-ամյա բելգիացու համար լոնդոնյան ակումբին առաջարկում են 30 մլն եվրո։ Ինքը՝ խաղացողը, ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Ինտերում։
2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է Ինտերում։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։