«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի տեղափոխությունն անգլիական ակումբ։
«Ուրախ եմ ողջունել Սանդրոյին «Նյուքասլում»: Նա ունի բացառիկ տաղանդ, մտածելակերպ, ֆիզիկական և տեխնիկական որակներ, որոնք կատարյալ են մեզ համար։
23 տարեկանում Սանդրոն արդեն արժեքավոր փորձ ունի որպես հիմնական խաղացող բարձրագույն լիգայի և Չեմպիոնների լիգայի թիմում, ինչպես նաև խաղում է իր ազգային թիմում:
Բայց նա նաև մեզ հետ աճելու և զարգանալու հնարավորություն ու ներուժ ունի, և ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է հետաքրքիր մրցաշրջանից առաջ»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում է 2020 թվականի սեպտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։























































