«Լութոն Թաունը» հայտարարել է կենտրոնական պաշտպան և «Բարնսլիի» ավագ Մադս Անդերսոնի հետ պայմանագիր կնքելու մասին: Տրանսֆերի գումարը չի նշվում։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա դանիացին անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Անդերսոնը «Բրյոնդբյուի» սան է։
2022/23 մրցաշրջանի արդյունքներով, «Լութոնին» հաջողվեց 1992 թվականից ի վեր առաջին անգամ ԱՊԼ-ի ուղեգիր նվաճել։























































