Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը «Լայպցիգից» տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մենք ավարտեցինք պայմանագիրը «Լայպցիգից» Սոբոսլայի հետ: Ֆուտբոլիստը նաև Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն է ստացել»,- ասվում է անգլիական ակումբի հայտարարության մեջ:
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերային գումարը կկազմի 70 միլիոն եվրո, ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ հաշվարկվելու է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Կիսապաշտպանը հանդես կգա 8 համարի ներքո։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանն ակումբային մակարդակում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































