Մյունխենի «Բավարիան» պատրաստ է բաց թողնել 29-ամյա ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիցերին, եթե ակումբը 15-17 միլիոն եվրոյի չափով լավ առաջարկ ստանա, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
2022/2023 մրցաշրջանի առաջին հատվածը Զաբիցերն անցկացրել է «Բավարիայում», իսկ 2023 թվականի հունվարի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդը» վարձակալության պայմանագիր է կնքել մյունխենցիների հետ։ Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ավստրիացու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նա մյունխենյան թիմ է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից» 2021 թվականի օգոստոսին։
Ավստրիայի ազգային հավաքականում Զաբիցերն իր նորամուտը նշել է 2012 թվականին։ Նա մասնակցել է Եվրո 2020-ի հանդիպումներին։