Ալֆոնսո Դեյվիսը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին»: Ինչպես հայտնում է Marca-ն՝ մեջբերելով Bild-ին, «Բավարիայի» պաշտպանը ցանկանում է տեղափոխվել մադրիդյան թիմ։
Ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել նոր թիմ այս ամառ կամ 2024 թվականին։ Ֆուտբոլիստի բարձր տրանսֆերային արժեքի պատճառով տրանսֆերը հեշտ չի լինի ձևակերպել։
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է սպասել մինչև 2024 թվականը, երբ «Բավարիայի» հետ պաշտպանի պայմանագրի ավարտին կմնա մեկ տարի, ինչը կհանգեցնի տրանսֆերային արժեքի կրճատմանը։
Դիտարկվում է նաև այն տարբերակը, որ «Բավարիան» կցանկանա այս ամառ վաճառել տրանսֆերը՝ Դեյվիսի՝ պայմանագիրը երկարաձգել չցանկանալու պատճառով: