Բունդեսլիգան մեկնարկում է օգոստոսի 18-ին։ Մեկնարկային խաղում կխաղան Բրեմենի «Վերդերը» և Մյունխենի «Բավարիան»: Հանդիպումը կկայանա Բրեմենում։
Մրցաշարի երկու գլխավոր ֆավորիտների՝ «Բավարիայի» ու «Բորուսիայի» միջև հանդիպմանը պետք է սպասել մինչև նոյեմբերի առաջին շաբաթը։
Իսկ ահա Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հրանտ-Լեոն Ռանոսը, առաջին տուրում մրցակցի հարկի տակ կհանդիպի «Աուգսբուրգի» հետ։ Սարգիս Ադամյանի «Քյոլնը» արտագնա խաղում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին։ «Բավարիան» երկրորդ տարին անընդմեջ կհանդիպի «Լայպցիգի» հետ։
Ստորև՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հանդիպումների ժամանակացույցը (մրցաշրջանի առաջին կեսի)։