«Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը համաձայնության է հասել 27-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ։ ՊՍԺ-ն ֆուտբոլիստի համար կվճարի 48-ից 50 միլիոն եվրո:
«Բավարիան» Էրնանդեսին կփոխարինի «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջաեյով։
Լուկա Էրնանդեսը Մյունխենում է 2019 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































