«Զալցբուրգի» հարձակվող Ժունիոր Ադամուն պայմանագիր է կնքել «Ֆրայբուրգի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ավստրիայի հավաքականի խաղացողի հետ պայմանագրի պայմանները չեն բացահայտվել։ Հարձակվողը հանդես կգա 20-րդ համարի ներքո։
Transfermarkt-ը տրանսֆերի արժեքը գնահատում է 9,5 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ադամուն «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։