Kicker-ը քվեարկություն է անցկացրել Բունդեսլիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում։
Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռանդալ Կոլո-Մուանին։ «Այնտրախտի» հարձակվողը հավաքել է ձայների 24,2 տոկոսը։
Երկրորդ տեղում է Ջուդ Բելինգհեմը (Բորուսիա Դորտմունդ, 17,5%), իսկ Նիկլաս Ֆյուլկրուգը (Վերդեր Բրեմեն, 11,9%) երրորդն է։
Լավագույն մարզիչ է ճանաչվել Ուրս Ֆիշերը (Յունիոն)՝ 21,8% ձայն։ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 21 տոկոսով զբաղեցրել է երկրորդ տեղը։