«Բավարիայի» նոր գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը ասել է, որ ակումբին վարձկաններ պետք չեն։
«Մեզ երկու տարին մեկ ակումբ փոխող վարձկաններ պետք չեն։
Մեզ այնպիսի խաղացողներ են պետք, որոնք նվիրված են «Բավարիային» և նրա երկրպագուներին»,- ասել է Յան-Քրիստիան Դրեզենը Sport1-ի հետ զրույցում։
Դրեզենը մայիսի 28-ին էր ստանձնել մյունխենյան ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը։