ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է նախկին թիմակից Լիոնել Մեսսիին ծննդյան օրվա առթիվ։
«Ծնունդդ շնորհավո՛ր, լեգե՛նդ։ Ամենայն բարիք եմ մաղթում քեզ, ընտանիքիդ և ընկերներիդ: Շնորհակալություն Փարիզում այս երկու համատեղ տարիների համար։ Ես քեզնից շատ բան եմ սովորել որպես խաղացող, թիմակից, մրցակից և մարդ ու շնորհակալ եմ դրա համար: Հաջողություն քեզ քո նոր ձեռքբերումներում»,- գրել է Մբապեն սոցիալական ցանցերի իր էջերում։
Այսօր՝ հունիսի 24-ին, Մեսսին դարձավ 36 տարեկան։ Ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին ազատ գործակալի կարգավիճակով։ Նա նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»: Փարիզցիների կազմում Լիոնելը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ ՊՍԺ-ից հեռանալուց հետո արգենտինացի հարձակվողը կմիանա «Ինտեր Մայամիին» ԱՄՆ-ից։
Մբապեն ՊՍԺ-ում էր 2017 թվականից։
























































