Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով, հայտնում է Sky Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների կազմը։
Գալագերի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































