«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակումբին առաջարկել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ, հայտնում է Sky Germany-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Տուխելը հոլանդացու տաղանդի երկրպագուն է, ուստի նա «Բավարիային» առաջարկել է պայմանագիր կնքել խաղացողի հետ։ Մյունխենցիները վերահսկում են իրավիճակը 26-ամյա կիսապաշտպանի շուրջ։
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։