Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր չէ լքել զբաղեցրած պաշտոնը։
Ազգային հավաքականը երեկ ընկերական խաղում պարտվեց Կոլումբիայի ընտրանուն (0:2)՝ պարտությունների շարքը հասցնելով չորսի։
«Իմ պատկերացումները ֆուտբոլի մասին ճիշտ են այս թիմի համար. Նախկինում նման իրավիճակի չեմ հանդիպել։ Ես կարող եմ աշխատել երկրի լավագույն խաղացողների հետ, հաճույք եմ ստանում իմ աշխատանքից։ Սեպտեմբերին մենք կփորձենք ավելիին հասնել»,-ասել է Ֆլիկը Bayern & Germany-ին տված հարցազրույցում։
























































