Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է հեռանալ գերմանական թիմից։ Այս մասին հայտնում է Kicker-ը։
«Մենք պետք է գտնենք տարբերակ, որը կբավարարի բոլոր կողմերին», — ասել է «Բայերի» գործադիր տնօրեն Սայմոն Ռոլֆեսը:
Եթե ամռանը Ազմունը հեռանա ակումբից, ապա Լևերկուզենի «Բայերը» նոր հարձակվող կփնտրի, սակայն կոնկրետ անուններ դեռ չկան։
28-ամյա Ազմունը Լևերկուզենի «Բայերին» միացել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» 2022 թվականի հունվարին։ Տրանսֆերային գումարը կազմել է 2,5 մլն եվրո, իրանցի հարձակվողը Ռուսաստանում հանդես է եկել նաև Կազանի «Ռուբինում» և «Ռոստովում»: Ազմունի պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: «Transfermarkt» պորտալը հարձակվողին գնահատում է 12 միլիոն եվրո։