«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Բավարիան» վստահ է, որ տրանսֆերը շուտով կկայանա, ղեկավարությունը կանաչ լույս է վառել գործարքի համար: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 60 միլիոն եվրոյից պակաս:
Կիմ Մին Ջեն միացել էրր «Նապոլիին» 2022 թվականի հուլիսին։ Իտալական ակումբը կորեացու համար «Ֆեներբահչեին» վճարել է 18,05 միլիոն եվրո, իսկ անցած մրցաշրջանում Կիմ Մին Ջեն նեապոլցիների կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































