«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կիսվել է իր կարծիքով եվրոպական բարձրագույն լիգաներից աստղային խաղացողների՝ Սաուդյան Արաբիայի ակումբներ տեղափոխվելու մասին։
«Կարդացի, որ Բենզեման միշտ ցանկացել է այնտեղ խաղալ․․․ Ի՞նչ կարող եմ ասել. արաբական երկրների ֆինանսական միջոցները հսկայական են։
Այն, որ որոշ խաղացողներ այնտեղ են գնում կարիերայի ավարտին… Նրանք դրա իրավունքն ունեն: Անձամբ ես դա միանշանակ կարող եմ բացառել։
Ես միանշանակ կնախընտրեի կարիերաս ավարտել «Բոխումում» կամ «Շալկեում»,- Sport1-ին տված հարցազրույցում ասել է Գորեցկան:
























































