«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է մյունխենյան ակումբում իր խաղային դիրքի մասին։
«Ինձ հետ պայմանագիր կնքեցին՝ Արիեն Ռոբենին փոխարինելու համար, բայց․․․երբ Դավիդ Ալաբան վնասվածք ստացավ, ես տեղափոխվեցի պաշտպանության ձախ եզր։ Եվ այսպես, ես այնտեղ մնացի երեք-չորս տարի»,- ասել է Դևիսը փոդքաստի ժամանակ:
22-ամյա կանադացի ֆուտբոլիստը հավելել է, որ հույս ունի ավելի մոտ խաղալ հարձակման գծին, սակայն դա դժվար թե տեղի ունենա։
2022/2023 մրցաշրջանում Դևիսը անցկացրել է 38 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։