Հայտնի է դարձել այս ամառ «Բավարիայի» հնարավոր նորեկների համար ակումբի կազմած ընդլայնված տրանսֆերային ցուցակը։
Ըստ Bild-ի՝ այս ցուցակում ընդգրկված է 10 ֆուտբոլիստ.
Պաշտպաններ՝ Կիմ Մին Ջե (Նապոլի), Պաու Տորես (Վիլյառեալ), Միկի վան դե Վեն (Վոլֆսբուրգ), Կայլ Ուոքեր (Մանչեսթեր Սիթի);
Կիսապաշտպաններ՝ Պյեր-Էմիլ Հոյբյերգ (Տոտենհեմ), Կայ Հավերց (Չելսի);
Հարձակվողներ՝ Ռանդալ Կոլո-Մուանի (Այնտրախտ Ֆրանկֆուրտ), Դուշան Վլահովիչ (Յուվենտուս), Հարի Քեյն (Տոտենհեմ), Վիկտոր Օսիմհեն (Նապոլի):
Իհարկե՝ ակումբը չի պատրաստվում ձեռք բերել այս բոլոր ֆուտբոլիստներին միաժամանակ, բայց նրանցից մի քանիսին հնարավոր է այս ամառ տեսնենք գերմանական գրանդի կազմում։