«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա պաշտպանը հայտնվել է «Բավարիայի» շորթ-լիսթում: Մյունխենցիները դեռ բանակցություններ չեն սկսել, բայց հետևում են Ուոքերի շուրջ ստեղծված իրավիճակին։ Անգլիացին մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն։
Անցած մրցաշրջանում Ուոքերը բոլոր մրցաշարերում 39 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա մանչեսթերյան թիի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
Անգլիական թիմի մեկ այլ պաշտպան Ժոաու Կանսելուն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է մյունխենյան ակումբում։
























































