«Բարսելոնան» ուրախ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայի» հետ չի խաղա։ Այս մասին ասել է մյունխենցիների կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ խոսելով ակումբը փոխելու հնարավորության մասին։
«Ես այլ ծրագրեր չունեմ, քան մնալ «Բավարիայում»։ Մենք մեծ նպատակներ ունենք հաջորդ տարվա համար։ Մենք արդեն կատակել ենք այդ մասին տեր Շտեգենի հետ։ Նա ինձ ասաց, որ «Բարսելոնայում» շատ ուրախ են, որ մենք հաղթեցինք Գերմանիայի առաջնությունը, որովհետև ՉԼ-ի վիճակահանության ժամանակ մենք նույն խմբում չենք լինի։
Այն, որ մենք կրկին չեմպիոն ենք, չի փոխում այն փաստը, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում»,- մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստին Sport1-ը։
«Բարսելոնան» և «Բավարիան» իրենց առաջնությունների չեմպիոններն են և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում կլինեն առաջին զամբյուղում։ Այսպիսով, նրանք չեն կարողանա հայտնվել նույն խմբում։
























































