Սենեգալի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն՝ մեջբերելով լրագրող Քրիստիան Ֆալկին, Մանեն տեղեկացրել է «Բավարիային», որ մտադիր չէ հեռանալ ակումբից:
2022/2023 մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում։ Դրանցում հարձակվողը խփել է 12 գոլ և 6 գոլային փոխանցում կատարել։
31-ամյա Մանեի տրանսֆերայի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 45 միլիոն եվրո։