Հարավային Կորեայի հավաքականի և «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bayern & Germany-ն:
Նշվում է, որ մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Նյուքասլից»։
Ջեի պայմանագիրը ներառում է տրանսֆերի փոխհատուցման կետ, որը թույլ է տալիս «Բավարիային» ավարտել գործարքը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։
























































