«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հրաժարվել է Սաուդյան Արաբիայից միանալ ակումբին, հայտնում է Bayern-Insider-ը:
Ըստ հրապարակման՝ կիսապաշտպանին առաջարկվել է երեք տարով պայմանագիր կնքել։ 33-ամյա կիսապաշտպանն անմիջապես զգուշացրել է սաուդյան ակումբի ներկայացուցիչներին, որ իրեն չի հետաքրքրում կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը։
Ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ իր համար նման ժամանակահատվածն անընդունելի է։
33-ամյա Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
2022/23 մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































