Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, եթե Լուկա Էրնանդեսը տեղափոխվի ՊՍԺ, Մյունխենի «Բավարիան» կփորձի պայմանագիր կնքել «Նապոլիի» խաղացողի հետ: Կորեացուն համոզելու համար ղեկավարությունը պատրաստ է նրան տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ առաջարկել։
Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ նախընտրում է տեղափոխվել Պրեմիեր լիգա, որտեղ նրա նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նույն ՊՍԺ-ն, ևս հետաքրքրված է Կիմի ծառայություններով։ Բացի այս երկու ակումբներից՝ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Տոտենհեմը», բայց այդ ակումբների համար Կիմի տրանսֆերն առաջնային չէ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ևս հաստատում է Կիմին պայմանագիր կնքելու «Բավարիայի» ցանկության մասին տեղեկությունը։
























































