«Բավարիան» մտադիր չէ պայքարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար, որը, ամենայն հավանականությամբ, այս ամառ կլքի Փարիզը, հայտնում է Sky Germany-ն:
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» հետաքրքրված չէ Մբապեի ծառայություններով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ՝ քննարկելու Մբապեի վաճառքը։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
























































