«Կոպենհագենի» հարձակվող Միկել Կաուֆմանը պայմանագիր է կնքել «Յունիոնի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա դանիացու հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։ Ֆուտբոլիստը կխաղա իններորդ համարի մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանը Կաուֆմանը վարձավճարով անցկացրել է «Կարլսրուեում»: Երկրորդ Բունդեսլիգայի 30 խաղում նրա ակտիվում 10 գոլ և 8 գոլային փոխանցում է։
Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը վճարել է 2,7 մլն եվրո։
























































