«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերը խոսել է մյունխենյան ակումբում իր ապագայի մասին։
««Բավարիայի» հետ դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, ինչի համար շատ ուրախ եմ: Դրա համար ես հանգիստ եմ։ Հիմա ես ազգային հավաքականում եմ, հետո կարճատև արձակուրդ է լինելու, իսկ ապագայի մասին կմտածեմ ավելի ուշ։ Շատ բան տեղի ունեցավ, հատկապես խաղադաշտից դուրս: Իհարկե, կային բաներ, որոնք կարող էին ավելի լավ ընթանալ։ Բայց չեմպիոնական տիտղոսը նվաճելով՝ մեկ նպատակի հասանք։ Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ։ Դա շատ լավ ժամանակ էր, որը ես վայելեցի», — Զոմերի խոսքն է մեջբերել 20 Minutes-ը։
34-ամյա շվեյցարացին «Բավարիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
























































