Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Դինո Տոպմյոլերը։
42-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Բավարիան», որտեղ նա աշխատել է որպես գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի օգնական։ Մինչ այդ նա օգնում էր Նագելսմանին «ՌԲ Լայպցիգում»։
Նա հայտնի է «Դյուդելանժում» իր աշխատանքով, երբ թիմին դուրս բերեց Եվրոպայի լիգայի խմբային փուլ։
«Դյուդելանժը» դարձավ առաջին լյուքսեմբուրգյան ակումբը, որը դուրս եկավ ՈւԵՖԱ-ի մրցաշարի խմբային փուլ։