«Բավարիան» գին է սահմանել, որի դիմաց պատրաստ է բաժանվել հարձակվող Սադիո Մանեից, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները 31-ամյա հարձակվողին բաց կթողնեն մոտ 25-30 միլիոն եվրոյի դիմաց։
Սենեգալցու հետ պայմանագիր կարող է կնքել Մադրիդի «Ռեալը», որը հարձակվող է փնտրում Կարիմ Բենզեմայի՝ «Ալ Իթիհադ» տեղափոխվելուց հետո։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել նախորդ ամառ։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































