Կարլ-Հայնց Ռումենիգեն, ով Մյունխենի «Բավարիայի» խորհրդի անդամ է, խոսել է պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուի մոտալուտ տրանսֆերի մասին, ով ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից»։
«Մենք լավ խաղացողներ ստացանք՝ ի դեմս Լայմերի և Գերեյրուի», — Ռումենիգեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սպասվում է, որ առաջիկա օրերին Գերեյրուն երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր կկնքի մյունխենյան գրանդի հետ:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 29-ամյա խաղացողը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































