Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի կայքը։
23-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Մանչեսթեր Սիթիում», նախքան 2019 թվականին «Ռեալ» տեղափոխվելը:
Վերջին երկու մրցաշրջաններում Դիասը վարձավճարով խաղում էր «Միլանում»:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանն իտալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































