«Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել անգլիական Պրեմիեր-լիգայի 29-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը: Այս մասին հայտնել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Շեֆիլդ Ուենսդեյի» հետ խաղից հետո (1:0).
«Մարզման ժամանակ Քևինն անհաջող ընկավ, նրա մոտ մեջքի հետ կապված խնդիրներ առաջացան: Մենք չգիտենք, թե նա որքան ժամանակով է դուրս մնացել շարքից, բայց հույս ունենք, որ այնքան էլ շատ բաց չի թողնի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև խաղը կկայանա «Օլդ Թրաֆորդում» կիրակի` մարտի 8-ին: Խաղի մեկնարկը 20:30-ին է:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդ»– «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 5,3 գործակցով, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը ՝ 1,59, իսկ ոչ ոքին՝ 4,4։