«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Ալ Սադի» կիսապաշտպան Սանտի Կասորլային անվանել է լավագույն ֆուտբոլիստը, ում երբևէ մարզել է։
«Ես կցանկանայի Սանտի Կասորլայի հետ պայմանագիր կնքել «Բարսելոնայում». նա լավագույն խաղացողն է, ում ես մարզել եմ։ Այդպիսի խաղացողներն անգնահատելի է:
Կասորլան այն խաղացողն է, ով ամենաշատն էր սիրահարված ֆուտբոլին, բացառությամբ Մեսսիի, Բուսկետսի և Ինյեստայի: Ֆուտբոլում ոչ ոք չունի այնպիսի տաղանդ, ինչպիսին Սանտին»,- Չավիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հիշեցնենք, որ Չավին և Կասորլան միասին աշխատել են Կատարի «Ալ-Սադ» թիմի կազմում:
«Բարսելոնան» այս մրցաշրջանում Չավիի գլխավորությամբ նվաչեց Իսպանիայի չեմպիոնությունը՝ 88 միավորով: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» էր 78 միավորով:
























































